Պաշտոնական. Երկու ֆուտբոլիստներ հեռացան «Միլանից» (լուսանկարներ)

«Միլանի» եզրային պաշտպան Մատիա Դե Շիլյոն տեղափոխվել է «Յուվենտուս»: Թուրինցիների պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ իտալացու հետ 5 տարվա պայմանագիր է կնքել: Տրանսֆերի համար վճարվելու է 12 միլիոն եվրո:

24-ամյա ֆուտբոլիստը «ռոսոներիի» սանն է, որի կազմում հանդես էր գալիս 18 տարեկանից:

«Ծեր սինյորայի» կազմում Դե Շիլյոն դառնալու է Դանի Ալվեսի փոխարինողը:

«Միլանը» լքել է նաև հարձակվող Ջանլուկա Լապադուլան: 27-ամյա ֆուտբոլիստն առաջիկա մրցաշրջանը վարձավճարով անցկացնելու է «Ջենոայում»,- գրում է վերջինիս պաշտոնական կայքը: Ոչ պաշտոնական տվյալներով` վարձակալությունը ճենովացիներին կարժենա 2 միլիոն եվրո: Հետագայում նրանք հնարավորություն կունենան 11 միլիոնով գնելու ամբողջական տրանսֆերը:

Իտալիայի նախորդ առաջնությունում Լապադուլան մասնակցել է 27 խաղի, որնցում 8 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում