Մինո Ռայոլան դարձել է Վերատիի գործակալը

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին փոխել է գործակալին: 24-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ սկսել է համագործակցել Մինո Ռայոլայի հետ, ով այնպիսի խաղացողների շահերն է ներկայացնում, ինչպիսիք են` Հենրիխ Մխիթարյանը, Զլատան Իբրահիմովիչը, Պոլ Պոգբան, Մարիո Բալոտելին ու Ջանլուիջի Դոնարուման:

«Ցանկանում եմ հայտարարել, որ այսուհետ իմ մարզական շահերը ներկայացնելու է միայն Մինո Ռայոլան: Շնորհակալ եմ պարոն Դոնատո Դի Կամպլիին հիանալի աշխատանքի համար: Ցանկանում եմ իմ խորին հարգանքս հայտնել նրան»,- «Instagram»-ի իր էջում գրել է իտալացին:

Ավելի վաղ Մարկոն ստիպված է եղել ներողություն խնդրել Դի Կամպլիի խոսքերի համար, ով հայտարարել էր, որ Չեմպիոնների լիգան հաղթել ցանկացող ֆուտբոլիստները չպետք է տեղափոխվեն ՊՍԺ:

Հիշեցնենք, որ Վերատիի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Բարսելոնան», սակայն փարիզցիները ոչ մի կերպ չեն ցանկանում վաճառել իրենց առաջատարներից մեկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում