Մ-20. Հուլիսի 21-ին՝ Հայաստան – Ադրբեջան

Ռումինիայի Օրադեա քաղաքում ավարտվել է մինչև բասկետբոլի 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլը։

Հայաստանի երիտասարդական հավաքականը Ա ենթախմբում գրավեց վերջին 5-րդ հորիզոնականը։ Հայ բասկետբոլիստներն անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում կարողացան հաղթանակ տոնել՝ առավելության հասնելով խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ընտրանին կշարունակի պայքարը 17-րդ տեղի համար։ Հուլիսի 21-ին Վիգեն էսկիջյանի սաները կմրցեն Ադրբեջանի ընտրանու հետ։

Հանդիպումը կհեռարձակվի YouTube-ով և կսկսվի Երևանի ժամանակով 12։45-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում