Ի՞նչ է եղել, երբ Բեքհեմը Սիսինյոյին հագուստի խանութ է խորհուրդ տվել

«Ռեալի» նախկին պաշտպան Սիսինյոն պատմել է ուշագրավ դեպքի մասին, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս «Արքայական ակումբի» կազմում: Բարզիլացու խոսքերով` մադրիդցիների նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը նրան հագուստի խանութ է խորհուրդ տվել, որտեղ անչափ բարձր գներ են եղել:

«Մի անգամ Բեքհեմը մարզման եկավ, և ես գովեցի նրա հագուկապը: Նա ինձ ասաց խանութի հասցեն, որտեղից գնել էր հագուստը: Որոշ ժամանակ անց գնացի այդ խանութ:

Եթե դու խաղում ես «Ռեալում» ու ընկերություն անում Բեքհեմի հետ, քեզ ամեն տեղ զեղչեր են անում: Ես ջինսեր ու կաշվե բաճկոն գնեցի: Մտածում էի, թե այդ ամենը կարժենա 2-3 հազար եվրո, սակայն պարզվեց, որ պետք է 25 հազար եվրո վճարեմ: Այդ հագուստն ադամանդներով էր պատված: Մտածեցի` եթե հրաժարվեմ, նրանք կպատմեն Դևիդին: Սրտի ցավով գնեցի: Այլևս երբեք չվերադարձա այդ խանութ»,- Սիսինյոյի խոսքերն է մեջբերում ESPN.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում