Մ-20. Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն (տեսագրություն)

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում 82:80 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին: Այդ հանդիպումը տեղի է ունեցել 17-րդ տեղի համար պայքարում:
Խմբային փուլում Վիկեն Էսկիջյանի սաները 1 հաղթանակ էին տոնել, 4 պարտություն կրել ու զբաղեցրել վերջին տեղը: Ուշագրավ է, որ հաղթել էին խմբի առաջատար Լեհաստանին: