Հայտնի է` Բոնուչին «Միլանում» որ համարով է խաղալու (լուսանկար)

«Միլանի» նորեկ Լեոնարդո Բոնուչին ընտրել է մարզաշապիկի համարը: Իտալացին «ռոսոներիի» կազմում հանդես է գալու «19» համարի խաղաշապիկով: Պաշտպանը պատմել է, որ այդ համարն ընտրել էր նաև թիմի մեկ այլ նորեկ` կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, սակայն նա կարողացել է տարհամոզել իուվարցուն:

«Զրույց ունեցա Կեսիեի հետ, որի արդյունքում պայմանավորվածության հասանք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան: Կարծում եմ` նա լավ ներդրում է ակումբի համար: «19»-ը կարևոր թիվ է ինձ համար: Իմ կյանքի ու կարիերայի ընթացքում ապավինել եմ նրան:

«Միլանի» երկրպագուներն ինձ ջերմ աջակցություն ապահովեցին: Հուսով եմ` կկարողանամ օգնել բազմաթիվ տիտղոսներ նվաճել: «Միլանն» արժանի է լավագույնը լինել ոչ միայն Իտալիայում, այլև Եվրոպայում»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում