Հայտնի է Լա լիգայի խաղացանկը. «Էլ Կլասիկոյի» ու մադրիդյան դերբիի օրերը

Լա Լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է Իսպանիայի` 2017-18թթ. առաջնության խաղացանկը: Պրիմերան մեկնարկելու է օգոստոսի 19-20-ին, ավարտվելու է 2018 թվականի մայիսի 20-ին:

Մրցաշարի ամենասպասված դիմակայության` սուպերկլասիկոյի առաջին մրցավեճը կայանալու է դեկտեմբերի 20-ին՝ 17-րդ տուրի շրջանակում: Այդ օրը «Ռեալն» ընդունելու է «Բարսելոնայի»: Պատասխան հանդիպումը նախանշված է մայիսի 6-ին:

Մադրիդյան դերբիի առաջին խաղը կկայանա «Ատլետիկոյի» նոր մարզադաշտում` «Վանդա Մետրոպոլիտանոյում»: Նոյեմբերի 19-ին ծրագրված հանդիպումը կանցկացվի 12-րդ տուրի շրջանակում: Պատասխան մրցավեճը կկայանա ապրիլի 8-ին, 31-րդ տուրում:

«Ատլետիկո» – «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 15-ին՝ 8-րդ տուրում, իսկ «Կամպ Նոու» մարզադաշտում կատալոնական ու մադրիդյան թիմերը կմրցեն մարտի 4-ին՝ 27-րդ տուրի շրջանակում:

Պրիմերան կմեկնարկի հետևյալ հանդիպումներով.

1-ին տուր

  • «Դեպորտիվո» – «Ռեալ»
  • «Լևանտե» – «Վիլյառեալ»
  • «Սելտա» – «Ռեալ Սոսյեդադ»
  • «Բարսելոնա» – «Բետիս»
  • «Լեգանես» – «Ալավես»
  • «Սևիլյա» – «Էսպանյոլ»
  • «Ատլետիկ» – «Խետաֆե»
  • «Մալագա» – «Էյբար»
  • «Ժիրոնա» – «Ատլետիկո»
  • «Վալենսիա» – «Լաս Պալմաս»

Ամբողջական խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում