Սկանդալ NBA-ում. Լեբրոնի պատճառով Իրվինգը ցանկանում է հեռանալ

«Կլիվլենդի» խաղարկող Կայրի Իրվինգը ակումբի ղեկավարությանը խնդրել է նրան այլ թիմի հետ փոխանակել,- վստահեցնում է ESPN.com-ը:

Փոխանակման դիմումը կատարվել է նախորդ շաբաթ և ուղղվել «Կավալյերսի» սեփականատեր Դեն Գիլբերտին: 25-ամայ բասկետբոլիստը հայտարարել է, որ ցանկանում է այնպիսի թիմում հայտնվել, որտեղ ավելի մեծ դերակատարում կունենա:

Ամերիկացին նաև նշել է, որ չի ցանկանում հանդես գալ Լեբրոն Ջեյմսի կողքին: «Արքային» պատմել են Կայրիի մտադրությունների մասին: Նշվում է, որ նա հուսահատված ու հիասթափված է եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում