Sport.es. ՊՍԺ-ն մտադիր է առաջիկա 5 օրում ձևակերպել Նեյմարի տրանսֆերը

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մոտ է «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելուն:

Sport.es-ին հայտնի է դարձել, որ փարիզցիները մտադիր են մինչև առաջիկա չորեքշաբթի` հուլիսի 26-ը, ձևակերպել բրազիլացու տրանսֆերը: Ֆրանսիական ակումբը պատրաստվում է վճարել 25-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմելու է 222 միլիոն եվրո:

Տրանսֆերային ռեկորդը ձևակերպելուն ՊՍԺ-ին օգնում է Նեյմարի հայրը, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է: Ըստ որոշ տեղեկութունների` գործարքի ձևակերպման դեպքում Նեյմար ավագը 40 միլիոն եվրո կստանա:

Սպասվում է, որ բրազիլացի հարձավողի աշխատավարձը Փարիզում տարեկան կկազմի 35 միլիոն եվրո: Բացի այդ, նա 50 միլիոն եվրո բոնուս կստանա միայն պայմանագիր ստորագրելու համար:

Միաժամանակ նշվում է, որ ՊՍԺ-ն ցանկանում է գործարքը ձևակերպել այն բանից հետո, երբ բոլոր փաստաթղթերը պատրաստ կլինեն, որպեսզի չկրկնվի Նեյմարի` «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխության «խառնաշփոթը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում