«Միլանը» ջախջախեց «Բավարիային» (տեսանյութ)

Միջազգային չեմպիոնների գավաթ ընկերական մրցաշարի շրջանակում Չինաստանում մրցել են «Բավարիան» ու «Միլանը»:

Իտալական գրանդը 4:0 հաշվով ջախջախել է մյունխենցիներին: «Ռոսոներիի» կազմում դուբլի հեղինակ է դարձել 19-ամյա հարձակվող Պատրիկ Կուտրոնեն: Մինչև այդ հաշիվը բացել է Ֆրանկ Կեսիեն, իսկ վերջին րոպեին չորրորդ գնդակն է խփել փոխարինման մտած Հական Չալհանօղլուն:

Կարլո Անչելոտիի թիմն աչքի ընկնելու բազմաթիվ լավ պահեր է ունեցել, սակայն խաղացողները զարմանալիորեն նպաստավոր դիրքերից վրիպել են: Ուշագրավ է, որ «Բավարիայի» դարպասը պաշտպանում էր 17-ամյա Կրիստիան Ֆյուխտուլը, իսկ «Միլանինը»` 18-ամյա Ջանլուիջի Դոնարուման: Խաղավերջում իտալացուն փոխարինել է նրա ավագ եղբայրը` Անտոնիոն:

«Ռոսոներիի» կազմում նորամուտն է նշել Լեոնարդո Բոնուչին:

«International champions cup»
«Բավարիա» – «Միլան»` 0:4
Գոլերը՝ Կեսիե (14), Կուտրոնե (25, 43), Չալհանօղլու (85)

Հետևեք մեզ նաև Telegram-ում