Պիկե. Նեյմարը մնում է «Բարսելոնայում» (լուսանկար)

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել իր թիմակից Նեյմարի հետ: Կատալոնացին գրել է. «Նա մնում է»:

30-ամյա ֆուտբոլիստն այդ կերպ հայտարարել է, որ չնայած վերջին օրերին «Պարի Սեն Ժերմենի»` Նեյմարին ձեռք բերելու ակտիվ քայլերին, հարձակվողը չի լքելու «բլաուգրանան»:

Հիշեցնենք, որ փարիզցիները պատրաստվում էին վճարել Նեյմարի հրաժարագինը, որը կազմում է 222 միլիոն եվրո, իսկ անձամբ 25-ամյա ֆուտբոլիստին տարեկան վճարել 30 միլիոն եվրո ու պայմանագիր կնքելու համար մոտ 50 միլիոն եվրոյի պարգևավճար տալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում