«Դա իմ որոշումն է». «Արսենալը» մերժել է ՊՍԺ-ին

«Արսենալը» հրաժարվել է «Պարի Սեն Ժերմենին» վաճառել հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը:

Փարիզցիները չիլիացուն ձեռք բերելու մի քանի առաջարկներ են կատարել, այդ թվում ֆուտբոլիստների փոխանակման տեսքով, սակայն ամեն անգամ մերժում են ստացել,- գրում է «Le Parisien»:

«Մի քանի անգամ արդեն նշել եմ, որ Սանչեսը չի վաճառվում: Դա իմ որոշումն է»,- ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Սպասվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կարժենա 50 միլիոն եվրո, իսկ Ալեքսիսը շաբաթական 390 հազար եվրո կստանա:

Հիշեցնենք, որ հարձակվողը մեկ տարի անց ազատ խաղացողի կարգավիճակ է ստանալու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում