USD
EUR
RUB

Արթուր Նազարյան. Մարզչի աշխատանքի գնահատականը չի կարող մեկ անձ տալ

 

Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության B դիվիզիոնում Հայաստանի ընտրանին զբաղեցրեց 17-րդ տեղը: Խմբային փուլն անհաջող անցկացնելուց հետո Վիգեն Էսկիջյանի սաները 17-րդ տեղի համար պայքարում երկու հաղթանակ տոնեցին, այդ թվում Ադրբեջանի հավաքականի նկատմամբ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հավաքականի հետ Ռումինիայում էր: Sport.Times.am-ի հետ զրույցում նա ամփոփեց հայ երիտասարդների ելույթները, ինչպես նաև պատասխանեց ազգային ընտրանու վերաբերյալ հարցերին:

- Ի՞նչ սպասելիքներ ունեիք Մ-20 հավաքականից և որքանո՞վ դրանք արդարացան:

- Սպասում էինք, որ Մ-20 հավաքականն առնվազն կլինի լավագույն տասնյակում: Չնայած թիմը վատ հանդես չեկավ, 6 խաղից 3-ում հաղթանակ տոնեց, զբաղեցրեց ընդամենը 17-րդ հորիզոնականը: Դա նախորդ տարվա արդյունքի կրկնությունն է: Երրորդ տարին անընդմեջ երեք խաղ հաղթելը խոսում է այն մասին, որ պոտենցիալ ունենք:

- Որո՞նք են նման ոչ գոհացուցիչ արդյունքի պատճառները։

- Նախապատրաստման համար ունեինք ընդամենը 20 օր, որովհետև բասկետբոլիստների մեծ մասն ԱՄՆ-ում են հանդես գալիս և մեզ կարող էին միանալ միայն հունիսի 15-ից հետո: Շատ լավ հասկանում ենք, որ նման կարևոր մրցաշարին նախապատրաստվելու համար 20 օրը քիչ է: Օրինակ՝ մեր մրցակիցները մոտ 1,5 ամիս ունեին, ստուգողական խաղեր են անցկացրել ուժեղ մրցակիցների հետ, ինչն իր հետևանքն է ունենում:

Եթե ցանկանում ենք B դիվիզիոնում հաջողության հասնել, ուրեմն պետք է ուսումնամարզական երկար հավաքներ անցկացնենք: Հետագայում փորձենք խաղացողներին շուտ բերել Հայաստան և շատ ընկերական խաղ անցկացնել: Այս անգամ ընդամենը 3 ստուգողական հանդիպում կարողացանք կազմակերպել, որովհետև թիմի կազմը հավաքվեց հունիսի 20-ից:

- Նշում էիք, որ Մ-20 հավաքականն ամենախոստումնալիցն է Հայաստանի բոլոր ընտրանիներից: Այս առաջնությունում նրանք իրենց հնարավորությունների քանի՞ տոկոսով խաղացին:

- Իրոք ամենախոստումնալիցն է, քանի որ մյուս տարիքային խմբերի համեմատ լավագույն կազմն ունի: Պետք չէ մոռանալ, որ մյուս հավաքականների համեմատ B դիվիզիոնում խաղաց, իսկ մյուսները C-ում են հանդես եկել: Դժվար է ասել Մ-20 հավաքականն իր ուժերի քանի տոկոսով խաղաց, որովհետև մի քանի գործոն կար: Արդեն նշեցի նախապատրաստական փուլի մասին: Բարդ էր նաև մեր ենթախումբը, որում թույլ մրցակիցներ չկային: «Մահվան խմբում» էինք հայտնվել (Լեհաստան, Բելգիա, Ֆինլանդիա, Բելառուս, Հայաստան-խմբ.), բայց կարող էինք ավելի լավ հանդես գալ:

- Խաղային տեսանկյունից թերությունները որո՞նք էին։

- Վերջին 2 հանդիպումներում Հայաստանի ընտրանին հաղթանակներ տոնեց, զգացվեց որ խաղից խաղ թիմն ավելացրել է: Պաշտպանությունում սկսել էինք ավելի լավ գործել, որը մրցաշարի ընթացքում հիմնական խնդիրն էր: Առաջին երկու պարտություններից հետո պաշտպանությունը շատ լավ սկսեց գործել, հատկապես Լեհաստանի դեմ հաղթական մրցավեճում: Մի փոքր ավելի շատ ժամանակ ունենալու դեպքում պաշտպանության խաղն ավելի ամուր կդառնար:

- Պատանեկան ու երիտասարդական հավաքականների գերխնդիրն ազգային ընտրանու համար որակյալ խաղացողներ նախապատրաստելն է: Այդ հարցում դրական առաջընթաց կա՞:

- Այո, Մ-20-ի թիմի երկու բասկետբոլիստներ` Արամ Արսլանյանն ու Մեթյու Մադոյանն արդեն հրավիրվել են ազգային ընտրանի: Նրանք հիմա Հայաստանի հավաքականի հետ պատրաստվում են աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Երիտասարդական թիմում կան նաև այլ խաղացողներ, ովքեր ապագայում կարող են համալրել ազգային ընտրանին:

Ցանկանում եմ նշել, որ Մ-20 թիմում շատերը ավելի երիտասարդ էին․ կային 17, 18 տարեկան մի քանի բասկետբոլիստներ: Այսինքն` թիմի գրեթե կեսը մյուս տարի ևս կարող է խաղալ երիտասարդական առաջնությունում, ինչը շատ եմ կարևորում:

- Գլխավոր մարզիչ Վիգեն Էսկիջյանի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Նա շարունակելո՞ւ է գլխավորել հավաքականը:

- Աշնանը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում ժողով կլինի, կքննարկվեն կատարված աշխատանքները, կորոշվի՝ Վիգեն Էսկիջյա՞նն է շարունակելու գլխավորել Մ-20 հավաքականը, թե՞ ոչ: Էսկիջյանն ամեն ինչ արեց, որ հավաքականը լավ ելույթներ ունենա: Շատ նվիրված աշխատեց: Որոշ բաներ ստացվեց, որոշ բաներ` ոչ: Այդ ամենի գնահատականը չի կարող մեկ անձ տալ, այդ պատճառով մարզչի աշխատանքը կվերլուծվի ֆեդերացիայի ընդհանուր ժողովի ժամանակ:

Հարկավոր է նաև մարզչի կարծիքը լսել, որովհետև նրա գործը ժամանակավոր բնույթ է կրում, տարվա ընթացքում նա 1,5-2 ամիս է աշխատում: Ամեն տարի մենք մարզիչների հետ քննարկում ենք հեռանկարները, որովհետև այս աշխատանքը նրանց համար մշտական չէ, կարճ ժամանակ է պահանջում, ուստի պետք է պարզել, թե ում է հարմար կլինի և ում` ոչ: Միայն Հայաստանում չէ, որ այդպես է: Բոլոր երկրներում մինչև 20 տարեկանների հավաքականը մարզելը ժամանակավոր աշխատանք է:

- Էսկիջյանը նշել էր, որ Ադրբեջանի հետ խաղից առաջ բազմաթիվ զանգեր էին ստացվել, թիմը լարված էր: Այդ զանգերն ի՞նչ մակարդակի էին:

- Զանգեր ստանում էինք շատ-շատերից, մարդիկ հետաքրքրվում էին, թե հավաքականն ինչ վիճակում է, քաջալերում էին տղաներին: Պատասխանատվության զգացողությունը չափազանց մեծ էր, որովհետև շատերն էին սպասում այդ խաղին և ուզում էինք հասկանալ, թե մեզ այդ օրը ինչ է սպասվում: Մարդիկ ցանկանում էին իմանալ նաև, թե անվտանգության ապահովման համար ինչ քայլեր են ձեռնարկվել:

- Տպավարություն կար, որ մարզական տեսանկյունից բացի ադրբեջանցիների հետ այլ խնդիրներ չառաջացան: Այդպե՞ս էր:

- Այո, ամեն ինչ նորմալ ընթացավ: Կազմակերպչական առումով ամեն ինչ շատ լավ էր: Թիմերի անվտանգությունն ապահոված էր: Խաղի ժամանակ նույնպես նրանք իրենց կոռեկտ պահեցին, ոչ մի միջադեպ տեղի չգրանցվեց: Մրցավեճից առաջ տեղի էր ունեցել ժողով` մեր, նրանց ու ՖԻԲԱ-ի ներկայացուցիչների միջև, որի ժամանակ նշվեց, որ պետք է ամեն ինչ արվի, որ խնդիրներ չառաջանան: Ինչպես տեսաք` այդպես էլ եղավ:

- Մի քանի հարց էլ Հայաստանի ազգային հավաքականի մասին, որն օգոստոսի 2-ին ԱԱ-ի ընտրական փուլի շրջանակում ընդունելու է Սլովակիայի ընտրանուն: Մեկ տարի առաջ «Փոքր երկրների» առաջնությունը հաղթած հավաքականի համեմատ թիմի կազմում նշանակալի փոփոխություններ են կատարվել: Օրինակ` հայտավորվածների թվում չկան Անդրե Սթայթ Մկրտչյանը, Բրայանտ Դանսթոնը, Զարեհ Զարգարյանը... Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Նրանք չեն կարողացել միանալ հավաքականին: Այդ մասին գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը կխոսի մամուլի ասուլիսի ժամանակ: Միայն նշեմ, որ Անդրե Սփայթ Մկրտչյանին նրա համալսարանը թույլ չի տվել միանալ հավաքականին, որովհետև նրանց թիմն այս օրերին կարևոր խաղեր ունի անցկացնելու: Այդ պատճառով նա խնդրեց իրեն այս անգամ չհիրավիրել հավաքական, սակայն հետագայում նա անպայման մասնակցելու է ազգային ընտրանու խաղերին:

Դանսթոնն արդեն 31 տարեկան է, դժվարանում է համատեղել հավաքականի ու ակումբի խաղերը: Նա նույնպես խնդրել է իրեն չհիրավիել, որպեսզի կարողանա կենտրոնանալ ակումբային ելույթների վրա:

Ինչ վերաբերվում է Զարեհ Զարգրայանին, ապա նա որոշել է ավարտել բասկետբոլիստի կարիերան:

- Նման կորուստների պարագայում, թիմի առջև ի՞նչ նպատակ է դրվելու:

- Այդ հարցին նույնպես մարզիչը կպատասխանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 

 

Հայկ Հովհաննիսյան

Լրահոս
Պաշտոնական. հաստատվել է Էլ կլասիկոյի անցկացման օրը Հայ բռնցքամարտիկը Գերմանիայում չեմպիոնի կոչման է արժանացել Մհեր Մարկոսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր «Էվերթոնը» հետաքրքրված է Ալեգրiով «Բարսելոնան» ջախջախեց «Էյբարին» ու գլխավորեց Պրիմերայի մրցաշարային աղյուսակը Տոկիոյի նահանգապետին դուր չի եկել ՄՕԿ-ի առաջարկը Արեգ Հովհաննիսյան. Մասնակիցների կարծիքով, սա մինչև այս անցկացված լավագույն սեմինարն էր Լա Լիգան առաջարկել է Էլ Կլասիկոն անցկացնել դեկտեմբերի 4-ին․ «Բարսելոնան» և «Ռեալը» ցանկանում են խաղալ դեկտեմբերի 18-ին Գյուլբուդաղյանցը՝ իր հրաժարականի մասին «Նոա»-ն հաղթեց «Երևան»-ին ՀՖՖ ներկայացուցիչը կլինի ՉԼ խաղերից մեկի պատվիրակը Ինձ համար շատ դժվար էր. Վանեցյանն ընդունել է Գյուլբուդաղյանցի հրաժարականը Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում է ներկայացրել. ՀՖՖ Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը՝ Եվրոպայի խուլերի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Մխիթարյանը շարք կվերադառնա հաջորդ շաբաթվա ընթացքում Ջավախքցի տղան դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն Հակոբ Սերոբյան․ Արթուր Թովմասյանը կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն Մբապեն հրաժարվել է տարեկան 50 միլիոն աշխատավարձից Մոդրիչը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը Ռոնալդուն Ինսթագրամում երկու անգամ ավելի է վաստակել Մեսսիից Գյուլբուդաղյանց. Երկրորդ գոլից հետո մեզ մոտ խաղային կարգապահությունը լրիվ կորավ Ֆինլանդիան 0:3 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականի նկատմամբ (տեսանյութ, լուսանկարներ) Կարեն Գրիգորյանը առաջինն է Պորտուգալիայի մրցաշարում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին 27 տարեկան է Ֆինլանդիա-Հայաստան խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները Հայաստանի ըմբիշները կմասնակցեն աշխարհի երիտասարդների առաջնությանը Չեխիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Անգլիային Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների փոխչեմպիոնն է «Բարսելոնա»-ն փոխարինողներ ունի Լուիս Սուարեսի համար Սարգսյանը, Հակոբյանը և Դանիելյանը հաղթանակ են տոնել շախմատի Մեն կղզու մրցաշարի երկրորդ տուրում Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը տարել է առաջին հաղթանակը Հայաստանի Մ-17 հավաքականը զիջել է Ուկրաինայի ընտրանուն Մ21. Ռուդիկ Մկրտչյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին (տեսանյութ) Ըմբշամարտում հաջողության հասնելու համար պետք է չկոտրվել. Սլավիկ Գալստյան Մոուրինյուն մերժել է «Լիոնին» Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ «Ռոմա»-ի հաջորդ խաղին «Փյունիկ»-ը և «Դինամո»-ն ընկերական խաղ կանցկացնեն Հայաստանից 7 ըմբիշ կմասնակցի Համաշխարհային բանակային խաղերին Բուֆոնի և դե Ռոսիի համար հրաժեշտի հնարավոր հանդիպումը կարող է լինել Հայաստանի դեմ խաղը
website by Sargssyan