Ռենատու Սանշեշ. Ցանկանում եմ հեռանալ «Բավարիայից»

«Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ մյունխենյան ակումբից:

«Դժգոհ եմ Բավարիայում» անցկացրած իմ առաջին մրցաշրջանից: Ցանկանում եմ ավելի շատ խաղալ: Այդ պատճառով մտադիր եմ փոխել թիմս և տեղափոխվել այնտեղ, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանամ:

«Միլանը» հետաքրքիր տարբերակ է: Հիմա «Բավարիայի» հետ Չինաստանում եմ, սակայն երբ վերադառնանք Գերմանիա, կնստենք բանակցությունների սեղանի շուրջ ու որոշում կկայացնենք: Երիտասարդ եմ, ցանկանում եմ շատ խաղալ, և կարծում եմ` «Միլանում» ավելի շատ շանսեր կստանամ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում sportbild-ը։

Ավելի վաղ Սանշեշի` «Բավարիայից» հեռանալուն կողմ էր արտահայտնվել նաև մյունխենցիների ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում