Հռչակավոր հարձակվողն ավարտել է կարիերան

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն որոշել է վերջնականապես ավարտել կարիերան:

«Երկար մտորումներից հետո վերջիվերջո որոշեցի, որ Անտոնիո Կասանոն այլևս ֆուտբոլ չի խաղա: Ներողություն եմ խնդրում «Վերոնայից», թիմի երկրպագուներից, նախագահից, մարզական տնօրենից, մարզիչներից, բժշկական ու տեխնիկական անձնակազմից:

Այս պահին իմ ցանկությունն է լինել կնոջս ու երեխաներիս հետ»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

35-ամյա ֆուտբոլիստն այս ամռանը մեկ տարվա պայմանագիր էր կնքել «Վերոնայի» հետ: Մեկ շաբաթ հետո նա մամուլի ասուլիս է հրավիրել, որում պետք է հայտարարեր կարիերան շարունակելու  մասին, սակայն ասուլիսի ժամանակ  մտափոխվել է:

Կասանոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարիի», «Ռոմայի», «Ռեալի», «Սամպդորիայի», «Միլանի», «Ինտերի» ու «Պարմայի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում