Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է Իրան

Հայաստանի հավաքականի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը կարիերան շարունակելու է Իրանում: 30-ամյա ֆուտբոլիստը երկկողմ համաձայնությամբ խզել է «Գանձասար-Կապանի» հետ պայմանագիրը, – տեղեկացնում է վերջինիս մամուլի ծառայությունը:

«Գանձասարը» հաջողություններ է մաղթել Մելիքսեթյանին կարիերայի հետագա ընթացքում։

Գրիգորն այժմ Իրանում է, նրա նոր թիմի մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

Հիշեցնենք, որ կապանյան թիմն օրերս պայմանագիր է կնքել մեկ այլ դարպասապահ Գևորգ Կասպարովի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում