Խամես. «Բավարիան» «Ռեալի» պես գերակումբ է, միգուցե` ավելի մեծագույն

«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը համեմատել է մյունխենյան ակումբն ու «Ռեալը», որին պատկանում են նրա տրանսֆերային իրավունքները:

««Բավարիան» «Ռեալի» պես գերակումբ է, միգուցե` ավելի մեծագույն է: Միշտ հարգել եմ «Բավարիային»: Երբ մտածում էի տեղափոխության մասին, դիտեցի «Բավարիայի» կազմն ու ասացի. «Այստեղ նույնքան աստղ կա, որքան «Ռեալում»: Մակարդակը նույնն է»:

Կոլումբացուն խնդրել են առանձնացնել գերմանական ակումբի պատմության որևէ ֆուտբոլիստի.

«Իհարկե, Օլիվեր Կանը: Ինձ համար նա ֆուտբոլի պատմության մեծագույն դեմքերից մեկն է: Նա միշտ առանձնանում էր հաղթելու կամքով: Մյունխենում շատ ֆուտբոլիստներ լեգենդ են դարձել»:

Գերմանական թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մասին.

«Վերջին երկու տարիներին միասին չենք աշխատել, սակայն միշտ կապ ենք պահպանել: Մադրիդում իմ լավագույն ֆուտբոլը հենց Անչելոտիի ժամանակ եմ ցուցադրել»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում