Ջոկովիչը շարունակելու է համագործակցել Անդրե Աղասիի հետ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում շարունակելու է համագործակցել Անդրե Աղասիի հետ։ Հիշեցնենք, որ Ջոկովիչը ձեռքի վնասվածքի պատճառով կորտ է վերադառնալու 2018 թվականին։

-Հաջորդ մրցաշրջանում Անդրեն մնալու է իմ թիմում և լինելու է իմ գլխավոր մարզիչը, ինչի համար շատ ուրախ եմ։ Նա ինձ օգնել է գտնել հիանալի բժիշկների։ Կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք հարգանքի և վստահության վրա հիմնված լավ հարաբերություններ ձևավորել։ Համոզված եմ՝ Աղասին ինձ կօգնի վերականգնվել և պատրաստվել հաջորդ մրցաշրջանին,- Ջոկովիչի խոսքը փոխացնում է ATP-ի պաշտոնական կայքը։

Նովակ Ջոկովիչը սկսել է համագործակցել Անդրե Աղասիի հետ Հռոմի «Մասթերս-1000» մրցաշարից հետո։ Այդ ժամանակ կողմերը հայտարարեցին, որ հնարավոր է՝ համագործակցությունը ժամանակավոր բնույթ կրի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում