«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Շիրակ»

«Գանձասար-Կապանը» երկկողմ համաձայնությամբ խզել է հարձակվող Վարդան Բակալյանի հետ պայմանագիրը։ Այդ մասին տեղեկանում ենք կապանցիների մամուլի ծառայությունից:

Ակումբը շնորհակալություն է հայտնել 22-ամյա ֆուտբոլիստից թիմում ունեցած ելույթների համար և հաջողություններ մաղթել կարիերայի հետագա ընթացքում։

Նշվում է, որ Բակալյանը կարիերան շարունակելու է Գյումրիի «Շիրակում»։

Հիշեցնենք, որ «Փյունիկի» սանը մեկ տարի առաջ էր «Ալաշկերտից» տեղափոխվել «Գանձասար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում