Կոնտե. Եթե հնարավորություն ունենայի մեկ հարձակվող գնելու, դա կլիներ Քեյնը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, թե որ կենտրոնական հարձակվողին կցանկանար տեսնել իր թիմում:

««Տոտենհեմն» իսկապես լավ թիմ է և այդպիսին կմնա, եթե կարողանա պահպանել իր առաջատարներին: Ինձ համար Հարի Քեյնը աշխարհի լավագույն կենտրոնական հարձակողներից մեկն է:

Եթե հնարավորություն ունենայի մեկ հարձակվող գնելու, դա կլիներ Քեյնը: Նա լիարժեք հարձակվող է: Հարին ուժեղ է ֆիզիկապես, լավ է աշխատում գնդակով, առանց գնդակի, մշտապես պայքարի մեջ է, լավ է խաղում աջ ու ձախ ոտքերով:

Նրա տրանսֆերը կարժենար նվազագույնը 110 միլիոն եվրո: Երբ հարձակվողի համար նման գին եմ տեսնում, հասկանում եմ, որ նա հիասքանչ ֆուտբոլիստ է»,- իտալացու խոսքերն է մեջբերում «The Telegraph»-ը:

Հիշեցնենք, որ 23-ամյա անգլիացին ԱՊԼ-ի նախորդ խաղարկությունում խփած 29 գոլով դարձել է լավագույն ռմբարկու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում