Սերգեյ Պետրոսյանը խեղդամահ է եղել
27/07/2017 22:19
Նմանատիպ
Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սերգեյ Պետրոսյանը մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Կրասնոդար երկրամասի Գորյաչի Կլյուչ քաղաքում,- գրում է interfax.ru-ն:
29-ամյա մարզիկը հետախուզման մեջ էր, քանի որ 3 օր առաջ հեռացել էր տանից ու չէր վերադարձել: Այսօր նրա դին գտնվել է Կուբան գետում:
Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Պետրոսյանը 2007 ու 2008 թվականներին դարձել էր Եվրոպայի չեմպիոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում