Բանակցություններ չեն լինի. «Բարսելոնայի» խիստ պահանջը

«Պարի Սեն Ժերմենը» դժվարությունների է հանդիպել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելու հարցում:

«Mundo Deportivo»-ն գրում է, որ ֆրանսիական ակումբը չի կարողանում միջոց գտնել, որի դեպքում բրազիլացու համար նախատեսված 222 միլիոն եվրոյի հրաժարագինը կարող է առանց ֆինանսական «արդար խաղի» կանոնների խախտման վճարել:

Փարիզում հույս ունեին պայմանավորվել «կապտանռնագույնների» հետ: ՊՍԺ-ն ցանկանում էր նշված գումարը 4-5 տարվա ընթացքում մաս առ մաս վճարել, սակայն կատալոնացիները մերժել են ու կտրականապես հրաժարվել որևէ բանակցություններ վարել: Ակումբների միջև հարաբերությունները վատացել են այն բանից հետո, երբ փարիզցիները հրաժարվել են բանակցել կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերի շուրջ:

«Բարսելոնան» ՊՍԺ-ին հայտնել է, որ ոչ մի զիջումների չի գնալու: Նեյմարի տրանսֆերը գնելու համար ֆրանսիացիները պետք է 222 միլիոն եվրոն միանվագ փոխանցմամբ կատարեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում