«Արսենալի» երրորդ առաջարկը նույնպես մերժվել է
28/07/2017 13:25
Նմանատիպ
«Մոնակոն» հրաժարվել է «Արսենալին» վաճառել կիսապաշտպան Տոմա Լեմարի տրանսֆերը:
Լոնդոնցիները 21-ամյա ֆուտբոլիտի համար 50 միլիոն եվրո են առաջարկել, սակայն բացասական պատասխան ստացել,- գրում է «L’Equipe»-ը:
Ավելի վաղ «զինագործները» Ֆրանսիայի չեմպիոնին 40 ու 45 միլիոն եվրո էին առաջարկել Լեմարի համար: «Մոնակոն» պատասխանել էր, որ մտադիր չէ վաճառել իր խաղացողին:
Լիգա 1-ի նախորդ առաջնությունում ֆրանսիացին մասնակցել է 34 հանդիպման, որոնցում 9 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում