Հայաստանի հավաքականը կրկին կմրցի Ալբանիայի հետ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի հավաքականի հետ:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ խաղը կկայանա այսօր, ժամը ՝ 20:00 –ին, «Միկա» մարզահամալիրում:

Նիկշա Բավցևիչի սաները 2 օր առաջ բալկանյան թիմին հաղթել էին 91:68 հաշվով: Հանդիպման մուտքն ազատ է:

Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին նախապատրաստում է աշխարհի առաջնության որակավորման փուլի մեկնարկին, որի շրջանակում առաջին տուրում օգոստոսի 2-ին հյուրընկալելու է Սլովակիայի հավաքականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում