Ռոնալդուն պատրաստվում է 7 երեխա ունենալ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ մտադիր է 7 երեխա ունենալ:

Ներկայումս պորտուգալացին ունի երկու որդի` Կրիշտիանու-կրտսերը (7 տարեկան) և Մատեոն, ինչպես նաև մեկ դուստր` Եվան: Վերջին երկուսը երկվորյակներ են ու նորածին: Երեքն էլ ծնվել են փոխնակ մորից:

«Որդիս ցանկանում է, որ 7 երեխա ունենամ: Դա կախարդական թիվ է, այնպես որ ես համաձայն եմ նրա հետ»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Marca.com-ը:

Օրերս հայտնի է դարձել, որ Ռոնալդուի ներկայիս ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը հղի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում