Պիկե. Նեյմարը չգիտի, թե ինչ անի

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ հարձակվող Նեյմարը դեռ չի որոշել՝ կարիերան որտեղ պետք է շարունակի:

«Նեյմարի հետ շատ մոտ ենք: Ցանկանում եմ, որ նա մնա: Լավատեղյակ եմ ստեղծված իրավիճակի մասին: Հիմա նա չգիտի, թե ինչ անի: «Բարսելոնայի» նրա ընկերները փորձում են օգնել, որ ճիշտ որոշում կայացնի»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում ESPN.com-ը:

25-ամյա բրազիլացին կարող է տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն», որը պատրաստվում է վճարել նրա` 222 միլիոն եվրո կազմող հրաժարագինը, իսկ ֆուտբոլիստին հսկայական աշխատավարձ ու պարգևավճարներ տալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում