Դեմբելե. Երջանիկ եմ Դորտմունդում

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեն հայտարարել է, որ մտադիր է մնալ իր ներկայիս ակումբում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ռեալը», «Պարի Սեն Ժերմենը» և «Բավարիան»:

«Ճիշտն ասած` այդ ասեկոսեներն ինձ չեն հետաքրքրում: Երջանիկ եմ Դորտմունդում: Գիտակցաբար եմ «Ռենից» տեղափոխվել «Բորուսսիա»»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում Դեմբելեն 32 խաղում 6 գոլ է խփել ու 12 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում