Ի՞նչ պետք է անի ՊՍԺ-ն, որպեսզի չխախտի ֆեյր-փլեյի կանոնները

ՈւԵՖԱ-ն «Պարի Սեն Ժերմենին» տեղեկացրել է, թե ինչ քայլերի է անհրաժեշտ դիմել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի տրանսֆերն առանց ֆեյր-փլեյի կանոնները խախտելու ձեռք բերելու համար։

«RMC»-ի հաղորդմամբ, փարիզյան ակումբը պետք է նախքան ամառային տրանսֆերային պատուհանի փակվելն իր ֆուտբոլիստների տրանսֆերների 110 միլիոն եվրոյի վաճառք իրականցնի։ Նեյմարը կարող է տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն», եթե ֆրանսիական ակումբը վճարի բրազիլացու հրաժարագինը՝ 222 միլիոն եվրո։ Եթե «Պարի Սեն Ժերմենը» նման մեծ գումար վճարի՝ իր տրանսֆերների վաճառքից չստանալով առնվազն 110 միլիոն եվրոյի շահույթ, կարող է պատժվել ՈւԵՖԱ-ի կողմից։

Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար համապատասխան պատիժն էլ ուժի մեջ կմտնի 2018-19թթ․ մրցաշրջանից։

Առաջարկում ենք ընթերցել՝

Հետևեք մեզ նաև Telegram-ում