«Արսենալը» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Բենֆիկայի» նկատմամբ (տեսանյութ)

«Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում ընկերական հանդիպման անցկացրեց «Բենֆիկայի» նկատմամբ և 5։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը բացվեց 11-րդ րոպեին․ պորտուգալական թիմին առաջ մղեց Ֆրանկ Սերվին։ Խաղակեսի միջնամասում (24՛) Թեո Ուոլքոտը վերանականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 32-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։ Նախքան ընդմիջման գնալը՝ Էդուարդո Սալվիոն հաշիվը դարձրեց 2։2 (39՛), սակայն երկրորդ կեսում «զինագործները» գերազանցեցին մրցակցին։ Նախ Լիսանդրո Լոպեսը դարձավ ինքնագոլի հեղինակ (52՛), ապա աչքի ընկան Օլիվյե Ժիրուն (65՛) և Ալեքս Այուոբին (72՛)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում