Ֆրանսիայի սուպերգավաթ. Ալվեսի փայլուն խաղի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթեց «Մոնակոյին» (տեսանյութ)

Մարոկկոյում տեղի է ունեցել Ֆրանսիայի սուպերգավաթը, որում մրցել են նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Մոնակոն» ու գավաթակիր «Պարի Սեն Ժերմենը»: Հանդիպումն ավարտվել է փարիզցիների հաղթանակով` 2:1 հաշվով:

Առաջին կեսում հաշիվը բացել է Լեոնարդու Ժարդիմի թիմը: Յուրի Տիլեմանսի գրագետ փոխանցումից հետո այսօր կիսապաշտպանությունում գործող Ջիբրիլ Սիդիբեն մեն-մենակ է դուրս եկել դարպասապահ Ալֆոնս Արեոլայի հետ և վարպետորեն այն ուղարկել է ցանցից ներս:

Երկրորդ խաղակեսում Ունաի Էմերիիի թիմին հաջողվել է կամային հաղթանակ կորզել: 51-րդ րոպեին թիմի նորեկ Դանիել Ալվեսը փայլուն է իրացրել տուգանային հարվածը, իսկ քիչ անց բրազիլացու փոխանցումից հետո երկրորդ գոլն է խփել Ադրիեն Ռաբյոն:

ՊՍԺ-ն իր պատմության ընթացքում 7-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի գավաթակիր: Հատկանշական է, որ փարիզցիներն այդ տիտղոսը նվաճել են վերջին 5 տարիների ընթացքում անընդմեջ:

Ֆրանսիայի սուպերգավաթ
«Մոնակո» – ՊՍԺ` 1:2
Գոլերը. Սիդիբե (30) –Ալվես (51), Ռաբյո (61)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում