«Մանչեսթեր Սիթին» ամբողջովին գերազանցեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

«Միջազգային չեմպիոնների գավաթ» մրցաշարում տեղի ունեցավ «Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ» հանդիպումը: ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքում կայացած հանդիպումն ավարտվել է «քաղաքայինների» հաղթանակով` 3:0 հաշվով:

Պեպ Գվարդիոլայի թիմի կազմում մեկական անգամ աչքի են ընկել Ջոն Սթոունզը, Ռահիմ Սթերլինգը և փոխարինման մտած 17-ամյա Բրահիմ Դիասը:

Չնայած երեք գնդակի առավելությանը` «Մանչեսթեր Սիթին» բազմաթիվ գոլային պահեր է ունեցել: Մասնավորապես, Սերխիո Ագուերոյի կատարած երկու հարվածներից հետո գնդակը դիպչել է դարպասաձողին:

Նշենք, որ լոնդոնցիներն իրենց հերթին աչքի ընկնելու համար նույնպես լավ պահեր ունեին:

«International champions cup»
«Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ»` 3:0
Գոլերը. Սթոունզ (10), Սթերլինգ (73), Դիաս (90+2)

Հետևեք մեզ նաև Telegram-ում