Նեյմարի տրանսֆերը ՊՍԺ-ին 300 միլիոն եվրո կարժենա

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մոտ է «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելուն: Փարիզյան ակումբը պատրաստվում է վճարել բրազիլացու հրաժարագինը, որը կազմում է 222 միլիոն եվրո:

«Football Espana»-ն տեղեկացնում է, որ նման գումար վճարելու դեպքում փարիզցիները ստիպված են լինելու Ֆրանսիայում մեծ հարկ մուծել, որի արդյունքում ընդհանուր գումարը դառնալու է 300 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բրազիլացուն համոզելու համար ՊՍԺ-ն պարտավորվել է նրա հորը` Նեյմար-ավագին, ով որդու գործակալն է, մոտ 36 միլիոն եվրո պարգևավճար տալ, իսկ 25-ամյա ֆուտբոլիստին 50 միլիոնի բոնուս վճարել: Այսպիսով, գործարքի ձևակերպման դեպքում ֆրանսիական ակումբը մոտ 386 միլիոն եվրո կծախսի:

Սպասվում է, որ Փարիզում Նեյմարի տարեկան աշխատավարձը կկազմի «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 30 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում