ՊՍԺ-ն գտել է Նեյմարի հրաժարագինը վճարելու միջոցը

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մոտակա ժամանակահատվածում պայմանագիր է կնքելու «Qatar Sports Investment» ընկերության հետ: Այդ ֆոնդը կառավարվում Քաթարի թագավորության անդամների կողմից ու տնօրինում է այն ընկերությունը, որն պատկանում են «Պարի Սեն Ժերմենի» բաժնետոմսերը,- գրում է Мundodeportivo.com-ը:

Այդ գործարքի շրջանակում Նեյմարը դառնալու է ԱԱ-2022-ի դեսպանը, որի համար 300 միլիոն եվրո է ստանալու: 25-ամյա ֆուտբոլիստն այդ գումարից «Բարսելոնային» վճարելու է 222 միլիո եվրոն: Այդքան է կազմում նրա հրաժարագինը: Մնացած 78 միլիոնը մնալու են հարձակվողին ու նրա հորը` Նեյմար-ավագին, ով որդու գործակալն է:

Այսպիսով, ՊՍԺ-ն կկարողանա խուսափել ՈւԵՖԱ-ի սահմանած ֆինանսական ֆեյր-փլեի կանոնների հետ առնչվելու անհրաժեշտությունից, քանի որ Նեյմարը փարիզցիների հետ պայմանագիր կկնքի ազատ խաղացողի կարգավիճակով:

Միաժամանակ, քաթարյան «Al Watan»-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին հարձակվողն այդ երկրում բուժզննում է անցնելու ֆրանսիացիների համար: Նեյմարն այդ օրը նաև հանդիպելու է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայիֆիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում