Կայացել է Կրիշտիանու Ռոնալդուի գործով դատական նիստը

Իսպանական Պաուելո դե Ալակրոն քաղաքի դատարանում տեղի է ունեցել Կրիշտիանու Ռոնալդուի հարկային վճարումների շուրջ դատական նիստը:

Պորտուգալացին մեղադրվում է 2011-2014թթ. ընթացքում 14,7 միլիոն եվրոյի հարկեր չվճարելու շուրջ: 32-ամյա ֆուտբոլիստը ներկա է եղել դատավարությանը, որի ժամանակ ցուցմունք է տվել:

Marca.com-ը տեղեկացնում է, որ դատարանի շենքից դուրս գալիս Ռոնալդուն հրաժարվել է զրուցել մամուլի ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ ֆուտբոլիստի մեկնաբանությանը 215 մարդ էր սպասում:

Եթե Ռոնալդուն հայցի բոլոր կետերով մեղավոր ճանաչվի, ապա նրան 2 տարվա ազատազրկում ու 14,7 միլիոն եվրոյի տուգանք է սպառնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում