«Corriere dello Sport». «Լեսթերն» ընդունել է Մարեզի տրանսֆերը վաճառելու առաջարկը

«Լեսթերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռիյադ Մարեզը, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Ռոմայում»:

Corrieredellosport.it-ը տեղեկացնում է, որ իտալական ու անգլիական ակումբները համաձայնեցրել են 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը: Սպասվում է, որ նա օգոստոսի 2-ին, Հռոմում բուժզննման է ենթարկվելու, որից հետո պայմանագիր է կնքելու «գայլերի» հետ: Տրանսֆերը կկազմի 35 միլիոն եվրո:

Ավելի վաղ «աղվեսները» մերժել էին Ռոմայի 30-միլիոնանոց առաջարկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում