Պաշտոնական. Այս ամռանն «Ինտերի» ամենախոշոր տրանսֆերը

«Ֆիորենտինայի» կենտրոնական կիսապաշտպան Մատիաս Վեսինոն տեղափոխվում է «Ինտեր»: Այդ մասին հայտնում է «մանուշակների» պաշտոնական կայքը: Տոսկանացիները 25-ամյա ֆուտբոլիստին արդեն թույլ են տվել մեկնել Միլան և համապատասխան բուժզննում անցնել:

«Sky Sport Italia»-ից տեղեկանում ենք, որ «ներաձուրին» ակտիվացրել են ուրուգվայցու պայմանագրով նախատեսված հրաժարագնի կետը: Այն կազմում է 24 միլիոն եվրո: Այդ գումարը վճարվելու է 2 տարվա ընթացքում: Վեսինոն «Ինտերի» հետ 4 տարվա պայմանագիր է կնքելու: Նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 2,5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում միլանցիների ամենախոշոր տրանսֆերը համարվում էր «Սամպդորիայի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարի տեղափոխութունը․ նրա համար վճարվել է 23 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում