Աշխարհի հավաքականը հաղթել է ԱՄՆ-ի ընտրանուն

Այս տարի առաջին անգամ շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի ջանքերով կազմակերպվել էր «Հազարամյակի մրցամարտ» անունը կրող խոշոր մրցաշարը, որտեղ մրցում էին ԱՄՆ-ի և «աշխարհի» երիտասարդները 2 տարիքային խմբում՝ 14 և 17։

ԱՄՆ-աշխարհ պայքարում վերջինիս թիմը գլխավորում էր աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, իսկ ԱՄՆ-ի թիմը՝ հայազգի Սամուել Սևյանը,- գրում է chess.am –ը:

Հազարամյակի մրցամարտում կայացել է 8 տուր, որից հինգն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով, իսկ երեքը՝ ԱՄՆ-ի պարտությամբ։ Վերջնական 19։13 հաշվով աշխարհի թիմը հաղթել է ԱՄՆ-ին։ Հայկ Մարտիրոսյանն ու Սամուել Սևյանը միմյանց հանդիպել են 2 անգամ․ 2-րդ տուրում հաղթել է Սևյանը, 6-րդում՝ Մարտիրոսյանը։

Աշխարհի թիմը պարգևատրվել է Սենթ Լուիսի շախմատի ակումբի Փառքի սրահի մոտ։ Մրցանակները նրանց հանձնել են Վիշվանաթան Անանդն ու Ուեսլի Սոն։

Խաղերին հետևել են նաև ԱՄՆ-ում ելույթներ ունեցող հայ շախմատիստներ Տաթև Աբրահամյանն ու Վարուժան Հակոբյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում