Վենգերը չի հավատացել Սանչեսի խոսքերին

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հայտարարել է, որ վատառողջ է, ինչի պատճառով չի կարող միանալ թիմին: 28-ամյա խաղացողն «Instagram»-ում գրել է, որ իրեն լավ չի զգում:

«Daily Mail»-ին հայտնի է դարձել, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չիլիացու տուն բժիշկ է ուղարկել, որպեսզի ճշտի Ալեքսիսի առողջության խնդիրների մասին տեղեկության հավաստիությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանչեսը ցանկանում է փոխել թիմը: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում