Անվանի նախկին կիսապաշտպանը` «Բավարիայի» մարզական տնօրեն (լուսանկար)

«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Հասան Սալիհամիջիչը նշանակվել է մյունխենցիների մարզական տօրեն: Այդ մասին գրում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

40-ամյա բոսնիացին իր նախկին ակումբի հետ պայմանագիր է կնքել, որի ժամկետը կգործի մինչև 2020 թվականի հունիսը:

Հիշեցնենք, որ Սալիհամիջիչը «Բավարիայի» կազմում է հանդես եկել 1998-2007թթ. ընթացքում:

Մյունխենցիների նախկին մարզական տնօրենն էր Մաթիաս Զամերը, ով այդ պաշտոնը լքել է մեկ տարի առաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում