Սպորտի մասին տարվա ամենասպասված երկու ֆիլմերի պրեմիերաները (տեսանյութ)

Լեգենդար թենիսիստներ Բյորն Բորգի ու Ջոն Մակինրոյի մրցակցության մասին «Բորգ/Մակինրոյ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան կայանալու է սեպտեմբերի 7-ին: Այդ օրը նախանված Տորոնտոյի հեղինակավոր կիոփառատոնի (TIFF) բացումը:

Շվեդ թենիսիստի կերպարը մարմնավորելու է Սվերիր Գուդնասոնը, իսկ սկանդալային ամերիկացու դերը կխաղա Շայա ԼաԲաֆը:

«Բորգ/Մակինրոյ» ֆիլմի թրեյլերը

Միաժամանակ հայտնի է դարձել, որ կանադական այդ քաղաքում կկայանա նաև թենիսի մասին մեկ այլ ֆիլմի առաջնախաղը: «Սեռերի պայքար» կինոնկարը նույնպես կպատմի իրական պատմության մասին, որը տեղի է ունեցել 1973 թվականին: Ցուցադրական խաղում մրցել են այդ ժամանակների առաջատար թենիսիստուհիներից մեկը` Բիլի Ջին Քինգը և տղամարդկանց թենիսի վետերան Բոբի Ռիգսը: Սուցադրական մրցավեճն անսպասելիորն գերլարված պայքարում է անցել:

Այդ հանդիպմանը ներկա է եղել 30,5 հազար մարդ ինչը երկար ժամանակ համարվում էր թենիսային խաղի հաճախելիության ռեկորդ: Բիլի Ջին Քինգին մարմնավորել է նորընծա օսկարակիր Էմմա Սթոունը, իսկ Ռիգզին` հանրահայտ Սթիվ Քարելը:

«Սեռերի պայքար» ֆիլմի թրեյլերը 

Հետևեք մեզ նաև Telegram-ում