USD
EUR
RUB

Այս ամռան լավագույն տրանսֆերները՝ ըստ խաղային դիրքերի

 

Եվրոպական թոփ-5 առաջնություններում տրանսֆերային պատուհանի ավարտին մնացել է մեկ ամիս, բայց արդեն իսկ աղկմոտ ու հետաքրքիր տեղափոխությունների պակաս չի զգացվում: Sport.Тimes.am-ը ներկայացնում է մինչ այս տեղի ունեցած լավագույն տրանսֆերներն՝ ըստ խաղային դիրքերի, ինչպես նաև 10 ֆուտբոլիստների, ովքեր մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, ամենայն հավանականությամբ, կփոխեն ակումբային գրանցումը:

Բոլոր ցանկերը նշված են առանց հերթականության

Դարպասապահներ

Այս դիրքում որևէ մեկին առանձնացնելը սխալ կլինի: Պարզ էր, որ Գվարդիոլան Հարտին չի վստահելու և այլ տարբերակ էր փնտրում՝ հաշվի առնելով Կլաուդիո Բռավոյի խայտառակ խաղը նախորդ մրցաշրջանում: Տեսնենք, թե ինչպես իրեն կդրսևորի Էդերսոնը: Իսկ Ջորդան Պիկֆորդը համարվում է ոչ միայն Անգլիայի, այլև ամբողջ եվրոպական ֆուտբոլի ամենահեռանկարային դարպասապահներից մեկը: Չնայած նախորդ մրցաշրջանում նա խաղում էր «Սանդերլենդում», որը դուրս մնաց Պրեմիեր լիգայից, միևնույնն է, Պիկֆորդը լավագույնս դրսևորեց իրեն:

Էդերսոն - «Բենֆիկայից» «Ման. Սիթի» 40 մլն մլն եվրո

Ջորդան Պիկֆորդ - «Սանդերլենդից» «Էվերտոն», 28.5 մլն եվրո

Ջո Հարտ - «Ման. Սիթիից» «Վեստ Հեմ», վարձավճար 1 տարով, 2.3 մլն եվրո

Վոյցեխ Շչեսնի - «Արսենալից» «Յուվենտուս», 12.2 մլն եվրո

Ասմիր Բեգովիչ - «Չելսիից» - «Բորնմուտ», 11.5 մլն եվրո

Պաշտպաններ

Անկասկած, այս դիրքում լավագույն տրանսֆերը Լեոնարդո Բոնուչին է, բայց պետք է նշել նաև Ուոկերին, Դանի Ալվեսին և Մենդիին: Նրանք եզրային պաշտպաններ են, ովքեր հիանալի են գործում թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիս:

Բենժամեն Մենդի - «Մոնակոյից» «Ման. Սիթի», 57.5 մլն եվրո

Կայլ Ուոկեր - «Տոտենհեմից» «Ման. Սիթի», 51 մլն եվրո

Լեոնարդո Բոնուչի - «Յուվենտուսից» «Միլան», 42 մլն եվրո

Ռիկարդո Ռոդրիգես - «Վոլֆսբուրգից» «Միլան», 18 մլն եվրո

Դանի Ալվես - «Յուվենտուսից» ՊՍԺ, ազատ գործակալ

Հենակետային կիսապաշտպաններ

Այս դիրքում, երևի թե, լավագույնը Նեմանյա Մատիչի տեղափոխությունն է: Սերբ ֆուտբոլիստը լուրջ ուժեղացում է Մոուրինյուի թիմի համար, առավել ևս, որ նախորդ մրցաշրջանում պորտուգալացի մասնագետի թիմի հենակետային գոտում խնդիրներն անպակաս էին: Հետաքրքիր է նաև, թե ինչպես իրեն կդրսևորի «Չելսիի» նորեկ Տեմուա Բակայոկոն:

Նեմանյա Մատիչ - «Չելսիից» «Մանչեսթեր Յունայթեդ», 44,7 մլն եվրո

Տեմուա Բակայոկո - «Մոնակոյից» «Չելսի», 40 մլն եվրո

Կորենտեն Տոլիսո - «Լիոնից» «Բավարիա», 41.5 մլն եվրո

Սեբաստիան Ռուդի - «Հոֆենհայմից» «Բավարիա», ազատ գործակալ

Լեանդրո Պարեդես - «Ռոմայից» «Զենիթ», 23 մլն եվրո

Վինգերներ

Դեռևս անհասկանալի է, թե «Յուվենտուսն» ինչպես է պատրաստվում օգտագործել Դուգլաս Կոստային և Բերնարդեսկիին: Սալահի տեղափոխությունն իդեալական տարբերակ է Կլոպի թիմի համար: Արագավազ, արագաշարժ ֆուտբոլիստները միշտ էլ տեղ ունեն Կլոպի թիմում: Բերնարդու Սիլվան էլ «Ման. Սիթիին» էլ ավելի կուժեղացնի: Նա բազմազանություն կհաղորդի Գվարդիոլայի մտքերին:

Բերնարդու Սիլվա - «Մոնակոյից» «Ման. Սիթի», 50 մլն եվրո

Մոհամեդ Սալահ - «Ռոմայից» «Լիվերպուլ», 42 մլն եվրո

Ֆեդերիկո Բերնարդեսկի - «Ֆիորենտինայից» «Յուվենտուս», 40 մլն եվրո

Դուգլաս Կոստա - «Բավարիայից» - «Յուվենտուս» վարձավճար 1 տարով - 6 մլն եվրո

Վիտոլո - «Սևիլիայից» «Ատլետիկո» (վարձավճար կես տարով «Լաս Պալմաս») 38 մլն եվրո

Փլեյմեյքերներ

Բոլոր երեք ֆուտբոլիստներն էլ անշուշտ իրենց նոր թիմերում կլինեն աստղի կարգավիճակում: Ռունին վերադարձել է իր հարազատ ակումբ, Չալհանողլուն վերջապես կունենա հնարավորություն իրեն լավագույնս դրսևորելու: Հաշվի առնելով Խամեսի անսպասելի տեղափոխությունը, կարելի է կռահել, որ սա անձամբ Կառլո Անչելոտիի ցանկությունն է եղել:

Խամես Ռոդրիգես - «Ռեալից» «Բավարիա», վարձավճար 2 տարով - 10 մլն եվրո

Հական Չալհանողլու - «Բայերից» - «Միլան», 22 մլն եվրո

Ուեյն Ռունի - «Ման. Յունայթեդից» «Էվերտոն», ազատ գործակալ

Հարձակվողներ

Այս դիրքի տրանսֆերները շատ դիպուկ էին: Բոլոր 4 թիմերն էլ ունեին ուժեղ կենտրոնական հարձակվողի կարիք: Լուկակուն և Լակազետը նախամրցաշրջանային փուլում լավ տպավորություն են թողել: Իսկ Մորատային և Սիլվային նոր առաջնությանը հարմարվելու համար ժամանակ է պետք:

Ռոմելու Լուկակու - «Էվերտոնից» «Ման. Յունայթեդ» 84.7 մլն եվրո

Ալվարո Մորատա - «Ռեալից» «Չելսի» 65 մլն եվրո

Ալեքսանդր Լակազետ - «Լիոնից» «Արսենալ» 53 մլն եվրո

Անդրե Սիլվա - «Պորտուից» «Միլան», 38 մլն եվրո

 

Թոփ 5 երիտասարդ (Մ 21 ) ֆուտբոլիստների տրանսֆերները

Կարելի է ասել, որ այս ֆուտբոլիստները ապագա աստղեր են: Նրանք ունեն անհրաժեշտ բոլոր որակներն աճելու և զարգանալու համար:

Յուրի Տիլեմանս - «Անդերլեխտից» «Մոնակո», 25 մլն եվրո

Բերտրան Տրաորե - «Չելսիից» «Լիոն», 10 մլն եվրո

Նիկլաս Զյուլե - «Հոֆենհայմից» «Բավարիա», 20 մլն եվրո

Ֆրանկ Կեսի - «Ատալանտայից» «Միլան», վարձավճար 2 տարով - 8 մլն եվրո

Դանի Սեբալյոս - «Բետիսից» «Ռեալ», 17 մլն եվրո

Տրանսֆերների արժեքները՝ Transfermarkt.com

Թոփ 10 ֆուտբոլիստներ, որոնք, ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կփոխեն ակումբային գրանցումը.

Այս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի տրանսֆերի վերաբերյալ կարելի է առանձին հոդված պատրաստել: Սակայն ճիշտ կլինի զերծ մնալ ենթադրություններից և հետևել դեպքերի հետագա զարգացմանը:

Նեյմար

Ֆելիպե Կոուտինյո

Մարկո Վերատի

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

Անդրեա Բելոտի

Ռոս Բարկլի

Ռենատու Սանչեշ

Գուլֆի Սիգուրդսոն

Վիրջիլ Վան Դեյկ

Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլեն

 

Պատրաստեց` Միհրան Ալեքսանյանը

 

Լրահոս
Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցուն Հայտնի է՝ որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը ՊՍԺ-ում․ աղբյուր Պարի Սեն-Ժերմենի սեփականատիրոջ եղբայրը հայտարարել է Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին Տոկիո-2020․ Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Լիոնել Մեսսին լքում է Բարսելոնան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր Տոկիո-2020․ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ Օլիմպիական բրոնզի համար Կարապետ Չալյանը կգոտեմարտի ադրբեջանցու հետ Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնին Բաչկովը հիանալի հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Առնվազն բրոնզե մեդալն ապահովված է «Յուվենթուսը», «Բարսելոնան» և «Ռեալը» հերթական մեծ հայտարարությունն են արել Սուպերլիգայի վերաբերյալ Բաչկովի հաղթանակն ադրբեջանցու նկատմամբ` տեսանյութով Տոկիո-2020. հայ մարզիկների մրցակիցները օգոստոսի 1-ին Հենրիխ Մխիթարյան․ Երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար, կարևոր են տիտղոսները Չինացի ծանրորդը դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով Շախմատի ԱԳ․ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց պայքարից Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արմեն Դարչինյանի առաջին մրցակիցն հայտնի է Տոկիո 2020․ Հայ մարզիկները սկսել են մեդալային պայքարը Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ Մխիթարյանը՝ Մոուրինյուի հետ հարաբերությունների մասին Հայ մարմնամարզիկի հրաշալի ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ «Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնային» պահպանել Լեոնել Մեսսիին Հայկ Մարտիրոսյանը դուրս եկավ աշխարհի գավաթի 1/8 եզրափակիչ Հայկ Մարտիրոսյանը դուրս թողեց Շահրիյար Մամեդյարովին աշխարհի գավաթի խաղարկությունից Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ Լևոն Արոնյանն առողջական խնդիրներ ունի Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ Բարսելոնան և Աթլետիկոն մոտ են աստղային ֆուտբոլիստների փոխանակմանը Պաշտոնական․ Ռամոսը՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ինչպես է Ռոնալդուն ընտանիքի հետ վայելում ծովափնյա հանգիստը (լուսանկարներ) Էրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և դուրս եկավ եզրափակիչ Instagram-ում մեկ հրապարակման համար Ռոնալդուն ստանում է 1.35 միլիոն եվրո «Բարսելոնայի» նախագահը խոսել է Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին Goldmoney Asian Rapid․ Արոնյանը կիսաեզրափակչում է «Ռոմայի» ֆուտբոլիստը հետաքրքրում է «Բարսային», «Ռեալին» և ՊՍԺ-ին Այսօր վերջին օրն է
Ամենաընթերցված
website by Sargssyan