Ռեկորդային տրանսֆերը մոտենում է. Նեյմարը հրաժեշտ է տվել թիմակիցներին

Այսօր «Բարսելոնայի» մարզումից առաջ թիմի հարձակվող Նեյմարը ժամանել է ակումբի մարզաբազա:

Կատալոնական RAC1 ռադիոկայանը հայտնում է, որ բրազիլացին թիմակիցներին հայտնել է, «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելու որոշման մասին: Նա հրաժեշտ է տվել «կապտանռնագույնների» ֆուտբոլիստներին և հեռացել մարզաբազայից:

Ավելի ուշ «Բարսելոնան» հաստատել է, որ Նեյմարը ցանկություն է հայտնել հեռանալ ակումբից: Նաև նշվել է, որ նա մարզումը բաց է թողնում գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի թույլտվությամբ: 

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆեի համար «բլաուգրանան» 222 միլիոն եվրո է ստանալու: Այդքան է կազմում նրա հրաժարագինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում