«Փյունիկում»` մեկական նոր լեգիոներ ու տեղացի
02/08/2017 12:20
Նմանատիպ
«Փյունիկը» պայմանագիր ստորագրել կիսապաշտպաններ Մաքսիմ Երմակովի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ: Այդ մասին գրում է երևանցիների մամուլի ծառայությունը:
22-ամյա Երմակովը, ով «Կրասնոդարի» սան է, հայկական ակումբին է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում: Նրա վերջին ակումբը եղել է լիտվական «Ստումբրասը»:
20-ամյա Իլանգյոզյանը «Փյունիկ» է տեղափոխվել «Բանանցից»: Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն միացել են թիմին և նախապատրաստվում են մեկնարկող առաջնությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում