«Բարսելոնան» «պատերազմ» է հայտարարել է ՊՍԺ-ին ու խառնել Նեյմարի հոր ծրագրերը

«Բարսելոնան» կապ է հաստատել եվրոպական թոփ-ակումբների հետ, որպեսզի նրանց միավորի «Պարի Սեն Ժերմենի» քաղաքականությանը դեմ դուրս գալու շուրջ:

Կատալոնական ակումբը դժգոհ է, որ փարիզցիները շատ մոտ են 222 միլիոն եվրոյով հարձակվող Նեյմարի տրանսֆերը գնելուն: «Կապտանռնագույնների» ղեկավարության կարծիքով բրազիլացուն ձեռք բերելու շուրջ մշակած ծրագիրը խախտում է ֆինանսական «արդար խաղի» կանոնները:

«L’Équipe»-ի տեղեկությամբ` «Բավարիան» ու «Յուվենտուսն» արդեն աջակցություն են հայտնել «Բարսելոնային» ու միացել ՊՍԺ-ի դեմ «պատերազմին»:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» ձեռնարկած հակահարվածից չի խուսափել նաև Նեյմարի հայրը` Նեյմար դա Սիլվան, ով որդու գործակալն է: Համարվում է, որ հենց նա է 25-ամյա ֆուտբոլսիտի` «բլաուգրանայից» հեռանալու գլխավոր պատճառը,- հայտնում է mundodeportivo.com-ը:

Մինչև հուլիսի 31-ը կատալոնացիները պարտավոր էին Նեյմար-ավագին 26 միլիոն եվրո վճարել 2016 թվականին նրա որդու հետ պայմանագիր կնքելու համար: Դա Սիլվան այդ գումարը պետք է ստանար գործակալի պարտականությունները կատարելու համար: Այն նախատեսված էր որպես ֆուտբոլիստի` «ակումբին հավատարմության պարգևավճար»: ՊՍԺ տեղափոխվելու շուրջ իրավիճակի պատճառով «Բարսելոնան» այդ գումարը հանձնել է նոտարիուսին, որտեղ այն «սառեցվել» է:

Կատալոնիայում վստահ են, որ Նեյմարը մինչև հուլիսի 31-ը չհեռացավ «Բարսելոնայից», որպեսզի նրա հայրը ստանա 26 միլիոն եվրոյի պարգևավճարը: «Բարսելոնան» հայտնել է, որ այդ գումարը նախատեսված էր որպես երկարաժամկետ համագործակցության պարգևավճար, ուստի այն չի գործում, եթե խաղացողը փոխում է թիմը: Նրանք պատրաստ են վճարել միայն անցկացված մեկ տարվա համար, այսինքն` 5,2 միլիոն եվրո:

Սպասվում է, որ գործը կհասնի դատարան կամ կլուծվի իրավաբանների միջամտությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում