Պաշտոնական. Խեսուս Նավասը վերադարձավ «Սևիլյա» (լուսանկարներ)

«Սևիլյան» պաշտոնապես հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Խեսուս Նավասի վերադարձի մասին:

31-ամյա ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր է կնքվելու: Նա անդալուսյան թիմին միացել է ազատ խաղացողի կարգավիճակով:

Ոչ պաշտոնական տվյալներով` իսպանացու տարեկան աշխատավարձը կազմելու է մոտ 2 միլիոն եվրո:

Նավասը «Սևիլիայի» կազմում է հանդես եկել 2003-2013թթ. ընթացքում: Այդ ընթացքում նա 376 խաղի է մասնակցել, որոնցում 31 գոլ է խփել ու 83 գոլային փոխանցում կատարել: Դրանից հետո նա 20 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:

Ավելի վաղ անգլիական ակումբից «Սևիլյա» էր տեղափոխվել հարձակվող Նոլիտոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում