Սինքֆիլդ. Արոնյանը 29 քայլում հաղթել է (կատարված քայլեր)

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել Սինքֆիլդի գերխոշոր մրցաշարը:

Առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցել է Յան Նեպոմնիաչտնիի հետ և վստահ հաղթանակ տոնել: Պարտիայի հենց սկզբից սպիտակ խաղաքարերով գործող հայ գրոսմայստերը համարձակ, հարձակվողական խաղ է ցուցադրել: Արդեն 14 քայլից հետո Լևոնն առավելությունն է ունեցել, 16-րդ քայլից պարզ էր, որ հաղթելու է, իսկ 29-ից հետո ռուս շախմատիստն ընդունել է պարտությունը:

Հաղթանակներ են տոնել նաև Մաքսիմ Վարշե Լագրավն ու Սերգեյ Կարյակինը, ովքեր առավելության են հասել, համապատասխանաբար, Ուեսլի Սոյի ու Պյոտր Սվիդլերի նկատմամբ: Վիշվանաթան Անանդ – Հիակրու Նակամուրա և Ֆաբիանո Կարուանա – Մագնուս Կարլսեն սուպերդիմակայություններն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Մրցաշարը բաղկացած կլինի 9 տուրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում