Նեյմարի համար ՊՍԺ-ի ծախսերը կկազմեն կես միլիարդ եվրո
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը «Պարի Սեն Ժերմենի» հետ վերջնականապես համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:
Բրազիլացին ֆրանսիական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքելու, որոնց ընթացքում շաբաթական կստանա «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 575 հազար եվրո: Այդ գումարը տարեկան կկազմի գրեթե 30 միլիոն եվրո,- տեղեկացնում է Sky Sports-ը:
Նեյմարի համար կատարված բոլոր ծախսերը փարիզցիներին կարժենան 500 միլիոն եվրո: Այդ գումարը կառաջանա տրանսֆերի (222 միլիոն եվրո), հինգ տարվա աշխատավարձի (150 միլիոն), հարկային ահռելի վճարումների, գործակալների գումարների, պարգևավճարների և այլ ծախսերի արդյունքում:
Նաև նշվում է, որ Նեյմարը կատալոնական թիմը լքելու որոշումը կայացրել էր դեռ ամերիկյան հավաքից առաջ:
Երեկ «Բարսելոնան» պաշտոնապես հաստատել է, որ Նեյմարը ՊՍԺ տեղափոխվելու ցանկություն է հայտնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում