Հայաստանի հավաքականի խաղացողը վերադարձել է «Փյունիկ»

Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Լևոն Հայրապետյանը կրկին հանդես կգա «Փյունիկի» կազմում:

Երևանցիների մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն այսօր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Համաձայնագրի ժամկետը նշված չէ:

Լևոնի վերջին ակումբն էր իրանական «Պեյկանը», որտեղ նա տեղափոխվել էր անցած տարի՝ «Փյունիկից»: Գերմանական «Համբուրգի» սանը երրորդ անգամ հանդես կգա Հայաստանի 14-ակի չեմպիոնի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում