Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին
03/08/2017 21:04
Նմանատիպ
Սուպերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Իր որոշման վերաբերյալ ուկրաինացի բռնցքամարտիկը տեսաուղերձ է հրապարակել։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Կլիչկոն IBF, IBO և WBA տիտղոսների համար մենամարտում պարտվեց բրիտանացի Էնթոնի Ջոշուային։ Բռնցքամարտիկները նախապես պայմանավորվել էին ռևանշ-մենամարտի հնարավորության մասին։
Կլիչկոյի հայտարարությունն անսպասելի էր, քանի որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Ջոշուայի հետ նրա երկրորդ մենամարտը պետք է կկայանար նոյեմբերի 11-ին, Լաս-Վեգասում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում