Մոուրինյու․ Խնդիրը ոչ թե Նեյմարի տրանսֆերն է, այլ դրա հետևանքը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Նեյմարի՝ «Պարի Սեն Ժերմեն» ռեկորդային տեղափոխության մասին։ Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը «Բարսելոնային» վճարել է բրազիլացու հրաժարագինը՝ 222 միլիոն եվրո։

-Երբ մենք ձևակերպեցինք Պոլ Պոգբայի տրանսֆերը, ես ասացի, որ այդ գործարքը մեզ համար թանկ չարժեցավ։ Թանկ ֆուտբոլիստները համապատասխան որակ ունեն։ Կարծում եմ՝ Նեյմարի դեպքում նույն պատմությունն է։ Չէի ասի, թե Նեյմարը 200 միլիոն չարժե, բայց հիմա ավելի ու ավելի շատ ֆուտբոլիստների տրանսֆերներ կարժենան 100 միլիոն եվրո, 80 միլիոն եվրո, 60 միլիոն եվրո․․․

Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է։ Նա ուժեղ է նաև կոմերցիոն տեսանկյունից։ Համոզված եմ՝ «Պարի Սեն Ժերմենում» երկար են մտածել այս գործարքի մասին։ Այնպես որ՝ խնդիրը ոչ թե Նեյմարի տրանսֆերն է, այլ դրա հետևանքը,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է «The Telegraph»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում